19.07.24
Մեկնարկում է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը
|
📢Հարգելի բնակիչներ, 2024 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:🏄Մրցաշարին մասնակցություն ունեցող անձինք կարող են դիմել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև հուլիսի 31-ը ներառյալ:📤էլ. հասցե՝ swimmingrm@mail.ru:☎️Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010)56-44-60, մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077)84-40-41, (091)84-40-41, (055)84-40-41, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ...
Մանրամասն |
|
18.07.24
2024 թվականի մայիսի 25-26-ը աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասների փոխհատուցման դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է
|
Հարգելի՛ քաղաքացիներ,ՀՀ կառավարության 04․07․2024 թ․ «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման համաձայն շահառուների (ֆիզիկական անձանց) փոխհատուցման տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով հուլիսի 17-ից #Ալավերդու համայնքապետարանում, #Քարկոփ բնակավայրի մանկապարտեզի շենքում, #Տաշիրի, #Գյուլագարակի և #Փամբակի համայնքապետարաններում ստեղծված աշխատանքային խմբերը կիրականացնեն դիմումների ընդունում:Դիմումում պետք է ներառվեն.1) անունը, ազգանունը, հայրանունը, ...
Մանրամասն |
|
18.07.24
Դեբեդ բնակավայրի աղջիկների ֆուտբոլի թիմը Կանանց ֆուտբոլի առաջնությունում
|
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող մինչև 13 տարեկան կանանց ֆուտբոլի առաջնությունում Դեբեդ բնակավայրի աղջիկների ֆուտբոլի թիմն օրերս գրավել է 3-րդ հորիզոնականը։ Թիմին շնորհավորելու և մեդալների հանձնման նպատակով Դեբեդ բնակավայրի վարչական շենք էին ժամանել Ֆեդերացիայի Լոռու մարզի պատասխանատուները։ Ներկաները թիմին մաղթեցին հաղթական խաղեր և նորանոր հաջողություններ։
|
|
18.07.24
Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի և Ֆիոլետովո համայնքի համար ձեռք է բերվել աղբատար մեքենա և աղբամաններ
|
Ծրագիրն իրականացվել է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ: «Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրում» ծրագրի արդյունքների պաշտոնական ներկայացման միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովը, Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էմիլիա Մարտիրոսյանը, ...
Մանրամասն |
|
18.07.24
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների հետ
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ:Հանդիպման նպատակն էր քննարկել այս փուլում ընտանիքներին հուզող հարցերը, համատեղ գտնել կառուցողկան լուծումներ, ինչպես նաև կատարել արդեն իսկ արված աշխատանքների մշտադիտարկում:Սուրեն Կոստանդյանը նշել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը մեկն է՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ինտեգրմանը նոր միջավայրում և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ վերջիններիս արագ սոցիալիզացիայի համար:Քննարկման ընթացքում Համայնքի ղեկավարի կողմից մեկ անգամ ևս ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:Ընտանիքների ...
Մանրամասն |
|
03.07.24
ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր
|
📢Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ✅ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ. Ֆինանսներից դժվար թվացող թեմաները՝ պարզ մեկնաբանությամբ: Ընդամենը 1 րոպեանոց հոլովակներ նայելով՝ կիմանաք Ձեզ ամենաշատ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ օրինակ ինչպես ստուգել վարկային պատմությունը, ինչպես բացել բանկային հաշիվ և այլն: ✅Հոլովակները կարող եք դիտել՝ անցնելով հղումը⤵️ https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_
|
|
01.07.24
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայր
|
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է Փամբակ համայնքի #Դեբեդ բնակավայր, վերջինիս վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի ուղեկցությամբ հետևել այստեղ կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին։Դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակներում՝ #COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ:Ծրագրի արժեքն ավելի քան 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է:Կառուցվելիք դպրոցը կլինի կրթության արդի չափանիշներին համապատասխան կրթօջախ. կունենա ժամանակակից դասարաններ, լաբորատորիաներ, ստեղծագործական տարածքներ, սպորտային խաղահրապարակներ՝ Դեբեդում ստեղծելով նոր կրթական միջավայր: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |