17.09.24
Փամբակ համայնքում ավարտված է աջակցության հերթական ծրագիրը
|
Փամբակի համայնքապետարանի՝ ի դեմս Սուրեն Կոստանդյանի, և «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի՝ ի դեմս Մարիամ Անտոնյանի հերթական համագործակցությունը կյանքի է կոչված: Ծրագրի արդյունքում Փամբակ համայնքի 1-4-րդ դասարանների շուրջ 160 աշակերտներ նոր ուսումնական տարվա մեկնարկին ստացան նվեր-փաթեթներ՝ դպրոցական համազգեստի, գրենական պարագաների և պայուսակների տեսքով:
|
|
16.09.24
Փամբակ համայնքում մեկնարկել է տնային տնտեսությունների զարգացման հերթական ծրագիրը
|
Փամբակի համայնքապետարանի` ի դեմս Սուրեն Կոստանդյանի և «Առք» բարեգործական հիմնադրամի` ի դեմս Հրահատ Ստեփանյանի հերթական համագործակցության արդյունքում Փամբակ համայնքի Վահագնի, Եղեգնուտ, Արջուտ, Ձորագյուղ, Մարգահովիտ և Բազում բնակավայրերից ընտրված 23 շահառու ընտանիքներ հնարավորություն ստացան զարգացնել իրենց տնային տնտեսությունները՝ անասնապահության և գյուղատնտեսության ոլորտներում:Մինչև 500.000 դրամ աջակցություն յուրաքանչյուր ընտանիքին` խոշոր և մանր եղջերավոր անասուններ, մեղվաընտանիքներ ձեռք բերելու կամ գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով:Ծրագրով նախատեսված գումարը «Առք» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում է որպես փոխառություն՝ փոխանցվելով անմիջապես վաճառողին: Ծրագրի ...
Մանրամասն |
|
16.09.24
Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների շրջայցը Եղեգնուտի «Հեքիաթ» մանկապարտեզում
|
Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները շարունակում են շրջայցեր կատարել համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այս անգամ պատասխանատու պաշտոնյաներն այցելել են Եղեգնուտի «Հեքիաթ» մանկապարտեզ: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ժ/պ Բյուրեղիկ Պողոսյանը համայնքապետարանի ներկայացուցիչներին ծանոթացրեց հաստատության ենթակառուցվածքի, տարվող աշխատանքների և շենքային պայմանների հետ: Մանկապարտեզում գործում է 3-6 տարեկան երեխաների տարիքային մեկ խումբ՝ նախատեսված 20 երեխայի համար: Այս պահին հաստատություն հաճախում է 19 երեխա:
|
|
13.09.24
Վոլեյբոլի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Արտակ Հակոբջանյանի հիշատակին
|
Հարգելի սպորտասեր բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 21-ին Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրում կկայանա վոլեյբոլի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Արտակ Հակոբջանյանի հիշատակին։ 🔰Հուշամրցաշարին մասնակցելու ցանկություն ունեցող սիրողական թիմերին /անհատներին/ խնդրում ենք մինչև սեպտեմբերի 13-ը մասնակցության մասին տեղեկատվությունը տրամադրել բնակավայրերի վարչական ղեկավարներին կամ հայտագրվել մրցաշարից մեկ ժամ շուտ՝ ներկայանալով Լեռնապատ բնակավայր:
|
|
13.09.24
Շարունակվում է «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագիրը
|
Ոչ հիմնական տնակ-կացարանից դեպի սեփական բնակարան. Փամբակի համայնքապետարանի՝ ի դեմս Սուրեն Կոստանդյանի և «Առք» Բարեգործական հիմնադարամի՝ ի դեմս Հրահատ Ստեփանյանի հերթական համագործակցությունը մոտենում է ավարտին:Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի բնակիչ Վ. Ղազարյանի վեց հոգանոց ընտանիքը տարեմուտը կդիմավորի սեփական հարկի տակ:Բնակարանը կառուցվում է «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքներն սկսվել են հունիս ամսին: Ծրագրով նախատեսված գումարը «Առք» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում է որպես փոխառություն՝ փոխանցվելով անմիջապես վաճառողին, կառուցապատման դեպքում աջակցությունը տրամադրվում է որպես ...
Մանրամասն |
|
12.09.24
Շարունակվում է «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագիրը
|
Փամբակի համայնքապետարանի՝ ի դեմս Սուրեն Կոստանդյանի և «Առք» Բարեգործական հիմնադարամի՝ ի դեմս Հրահատ Ստեփանյանի համագործակցության արդյունքում ամիսներ առաջ հրդեհի հետևանքով միակ տնակ-կացարանը կորցրած Եղեգնուտ բնակավայրի բնակիչ Լ. Քոչարյանի ընտանիքը ավարտին է հասցնում սեփական տան կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքները մեկնարկել էիր հրդեհից հաշված օրեր անց՝ «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում:Ընտանիքն արագացված ընթացակարգով ընդգրկվել էր ծրագրում՝ ինչի արդյունքում հնարավորություն կունենա տարեմուտը դիմավորել սեփական հարկի տակ: Ծրագրով նախատեսված գումարը «Առք» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում ...
Մանրամասն |
|
10.09.24
Ավարտված են Դեբեդ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերականգնման աշխատանքները
|
Փամբակ համայնքում ավարտված են 2023 թվականին մեկնարկած Դեբեդ բնակավայրի խմելու ջրի 2,8 կմ ցանիցի վերականգնման աշխատանքները: Ծրագիրն իրականացվել է Փամբակի համայնքապետարանի և GIZ-ի համաֆինանսավորմամբ: Ջրագծի այն հատվածներում, որտեղ առաջացել են խոտաններ, համայնքը սեփական միջոցներով շարունակում է վերականգնման աշխատանքները՝ ջրամատակարարումը բնակավայր հասցնելու նպատակով:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |